Բնակարանների և տների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում կառավարությունն ամբողջությամբ սուբսիդավորում է սահմանամերձ բնակավայրերի վարկերը։ Այս մասին մայիսի 26-ին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ գյուղերում այդ նպատակով վարկերի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս, այլ քաղաքներում՝ 3 տոկոս։
Փաշինյանը պարզաբանեց, որ վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը պետք է վճարվի անկանխիկ եղանակով։ «Ընդհանուր առմամբ, տոկոսադրույքը չի կարող գերազանցել 14 տոկոսը»,- ասաց կառավարության ղեկավարը։