News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականներն առաջին անգամ սեկվենացրել են Վեզուվի ժայթքման հետեւանքով զոհի գենոմը։

Scientific Reports-ում հրապարակված հետազոտության մեջ գիտնականների թիմը՝ Կոպենհագենի համալսարանի գեոգենետիկայի դոցենտ Գաբրիելե Սկորրանոյի գլխավորությամբ, ԴՆԹ է դուրս բերել երկու զոհերից՝ տղամարդուց եւ կնոջից, որոնց մնացորդները հայտնաբերվել են Պոմպեյի Արհեստավորների տանը:

Թեեւ փորձագետները երկու զոհերի ԴՆԹ-ի սեկվենացում են կատարել, նրանք կարողացել են ամբողջ գենոմի հաջորդականությունը կատարել միայն տղամարդու  մնացորդներից։ 

Մահվան պահին տղամարդը եղել է 35-ից 40 տարեկան։ Նրա ԴՆԹ-ի համեմատությունը ցույց է տվել, որ նրա ԴՆԹ-ն ամենամեծ նմանությունն ունի կենտրոնական Իտալիայի եւ հին հռոմեական ժամանակաշրջանում ապրած ժամանակակից մարդկանց հետ: Նրա միտոքոնդրիումային եւ Y-քրոմոսոմի ԴՆԹ-ի վերլուծությունը նաեւ բացահայտել է գեների խմբեր, որոնք սովորաբար հայտնաբերվել են Սարդինիայում, բայց ոչ կայսրության ժամանակ Իտալիայում ապրողների շրջանում, ինչը ենթադրում է, որ իտալական թերակղզին այդ ժամանակ կարող էր ունենալ գենետիկական բազմազանության բարձր մակարդակ:

Տղամարդու կմախքի հետագա վերլուծությունը նաեւ ողնաշարերից մեկի վնասվածք է հայտնաբերել, եւ ԴՆԹ-ի սեկվենացումը հուշում է, որ նա կարող էր տուբերկուլյոզով հիվանդ լինել մինչեւ մահը:

Կինը մոտ 50 տարեկան էր եւ ենթադրաբար տառապում էր օստեոարթրիտով։

«Դա կարող էր լինել պատճառը, որ նրանք սպասում էին, որ ամեն ինչ ավարտվի իրենց տանը՝ համեմատած մյուս զոհերի հետ, ովքեր փախել են, եւ որոնց աճյունները հայտնաբերվել են բաց տարածքներում», - ասում է կենտրոնի մարդաբան Սերենա Վիվան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ