News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Կատարի ՀՆԱ-ն պետք է 3.5 տոկոսի աճ գրանցի 2022 թվականին: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար, շեյխ Բանդար բին Մուհամմեդ բին Սաուդ ալ-Թանին Դոհայում կիրակի կայացած համաժողովում:

Կատարը նախատեսում է նաեւ շուտով սկսել ֆինանսական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների լիցենզավորումը, հավելել է նա:

Fitch Ratings գործակալությունն ապրիլին կանխատեսել է, որ Կատարի ՀՆԱ-ն 2022 թվականին կաճի 3.2 տոկոսով՝ 2021 թվականի 1.3 տոկոսի համեմատ, ինչն արտացոլում է արտադրության աճը՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմամբ, որը կայանալու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաեւ համավարակից հետո տնտեսության վերականգնմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ