News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Թուրքիային կոչ է արել իր անվտանգության հարցերը լուծել երկխոսության եւ Աստանայի գործընթացին հետեւելու միջոցով, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու զերծ մնալ իր հարեւանների դեմ ռազմական ուժի կիրառումից, հայտնում է Tasnim-ը:

Պատասխանելով Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանին Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների մասին հարցին՝ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը դեմ է հանդես գալիս վեճերը լուծելու համար ուժի ցանկացած կիրառմանը այլ երկրնեի տարածքներում:

Նա ընդգծել է, որ Թեհրանը նման ռազմական գործողությունները դիտարկում է որպես այդ երկրների տարածքային ամբողջականության եւ ինքիշխանության խախտում, եւ որ դա միայն կբարդացնի իրավիճակն ու կուժեղացնի լարվածությունը:  

Վերջինս հավելել է, որ Իրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունն անվտանգության ոլորտում, սակայն կարծում է, որ նման խնդիրների կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է եւ հարգանքը երկկողմ հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ