News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման հետևողական ջատագով, Երևանի կոնյակի գործարաննիրականացրեց ևս մեկ կրթական ծրագիր, որը միտված էր բարձրացնելու ալկոհոլի օգտագործման և մեքենա վարելու անհամատեղելիության մասին հանրության տեղեկացվածությունը։

Ծրագիրն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև շահառուների հնարավորինս  լայն շրջանակ ներգրավելու համար, «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը Երևանի կոնյակի գործարանն  իրականացրեց«xDrive», «Անվտանգ երթևեկություն»և «Մոբիլ ստարտ» ավտոդպրոցների հետ համատեղ:

Ծրագիրնիրականացվեց թե´ տեսական, թե´ պրակտիկ ձևաչափով, ինչպես նաև հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց զգալու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

Դիտարկելով իր աշխատակիցներին իբրև ալկոհոլի պատասխանատու օգտագործման առաջնային դեսպաններ, ծրագրի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն անցկացրեց հատուկ դասընթաց նաև իր աշխատակիցների համար։

«Ալկոհոլի և մեքենա վարելու անհամատեղելիության մասին մեր ծրագրերը շատ են, բայց, կարծում եմ,  այս մեկը հատկապես կարևոր էր, քանի որ գաղափարը ներկայացվեց հենց այն շահառուներին, ովքեր նոր են մեկնարկում իրենց վարորդական փորձը։ Վստահ եմ, որ նման բովանդակալից դասընթացներից հետո «Խմե՞լ ես, մի´ վարիր» կարգախոսը կդառնա նրանց համար իրական կրեդո և անվտանգ երթևեկության կարևոր գրավականներից մեկը», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

Ծրագիրն իրականացվեց Երևանի կոնյակի գործարանի «Կայունություն և պատասխանատվություն» հայեցակարգի շրջանակներում, որը ներառում է 4 հիմնարար ուղղություն՝բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (շրջանաձև տնտեսության խթանում) և պատասխանատու հյուրընկալություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ