News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայի ԱԳՆ-ը ագրեսիայի ակտ է համարում Սիրիայի տարածքում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները։

Ինչպես հայտնում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, «Սիրիայի տարածքում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական վարչակարգի գործողությունները ամոթալի ագրեսիա են եւ մաս են կազմու Սիրիական օկուպացված տարածքներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ եւ աշխարհագրական զտումների քաղաքականության, որոնք ռազմական հանցագործություններ են եւ մարդկության դեմ հանցագործություններ, որոնք մերժվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով»:

«Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը շանտաժի կամ սակարկման օբյեկտ չի դառնա ծայրահեղական թուրքական ռեժիմի կողմից՝ Վաշինգտոնում եւ որոշ արեւմտյան երկրներում իր դաշնակիցների հետ համաձայնությամբ, որոնք էժանագին քաղաքական շահ են փնտրում՝ սիրիացի ժողովրդի եւ նրա հողի միասնության հաշվին, ինչը հակասում է միջազգային կոնսենսուսին Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու եւ հարգելու անհրաժեշտության հարցում։

Սիրիան ընդգծում է իր անքակտելի իրավունքը միջազգային իրավունքով՝ օգտագործելու օրենքով եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով երաշխավորված բոլոր օրինական միջոցները՝ Էրդողանի վարչակարգի եւ նրա գործակալների ցանկացած գործողություններին հակազդելու համար: Սիրիան պահանջում է, որ բոլոր անօրինական օտարերկրյա ուժերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից եւ դադարեցվի ահաբեկչությանն աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ