News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած Եվրամիությունը որոշել է մինչեւ տարեվերջ 90 տոկոսով կրճատել ռուսական նավթի ներկրումը, Իտալիան դարձել է միակ երկիրը Եվրոպայում, որն ավելացրել է այն, տեղեկացրել է AP-ը։

ԵՄ-ի նավթային էմբարգոն այժմ սպառնալիքի տակ է դնում Իտալիայի ամենախոշոր նավթավերամշակող գործարաններից մեկի, որը գտնվում է Սիցիլիայում, գործունեությունը, ինչը կարող է տնտեսական հարված հասցնել դեպրեսիվ տարածաշրջանի տնտեսությանը։

Իտալիան պայմանավորվել է ԵՄ-ի իր գործընկերների հետ մինչեւ 2023թ. ռուսական նավթի ներմուծումը կրճատելու մասին, քայլ, որը վարչապետ Մարիո Դրագին անվանել է «լիակատար հաջողություն», որին «ընդամենը մեկ-երկու օր առաջ չէր կարելի հավատալ»։

Բայց Հռոմը նաեւ ստիպված է գործ ունենալ Սիցիլիայի՝ ռուսական «Լուկօյլ» ընկերությանը պատկանող նավթավերամշակող գործարանի ճակատագրի հետ։ Ռուսաստանի դեմ նախորդ պատժամիջոցների հետեւանքով ISAB Srl-ն պարադոքսալ ձեւով ռուսական նավթի 15 տոկոսանոց վերամշակումից անցում է կատարել 100 տոկոսի։

Դա կապված է այն բանի հետ, որ բանկերը հրաժարվել են ստանձնել Ռուսաստանի կողմից վերահսկվող ISAB ընկերությանը վարկ տրամադրելու ռիսկը, ինչը թույլ կտար նրան նավթ գնել ոչ ռուսական աղբյուրներից, անգամ եթե դա ուղղակիորեն արգելված չէ, ասել է Միլանի ISPI վերլուծաբանական կենտրոնի էներգետիկ վերլուծաբան Մաթեո Վիլյան։

Նավերը շարունակում են գալ նավահանգստային նավթավերամշակող գործարան՝ բերելով ռուսական մայր ընկերության հում նավթը։

Kpler ընկերության տվյալներով՝ մայիսին Իտալիան ստացել է օրական մոտ 400 000 բարել ռուսական նավթ, ինչը չորս անգամ գերազանցում է Ուկրաինայում պատերազմն սկսվելուց առաջվա մակարդակը։ Այդ քանակությունից ISAB-ը ստացել է 220 000 բարել։

«Իտալիան միակ երկիրն է Եվրոպայում, որն ավելացրել է նավթի ներմուծումը»,- ասել է Վիլյան։ Երկիրը ռուսական նավթ ներկրող վեցերորդ երկրից վերածվել է ամենախոշոր ներկրողի պատերազմից հետո՝ երեք ամսում։

Գործարանում՝ երեք արտադրական հարթակներում, աշխատում է 3 500 մարդ, ներառյալ նավթավերամշակող գործարանը, գազիֆիկացիայի եւ էլեկտրաէներգիայի կոգեներացիայի գործարանը սիցիլիական Սիրակուզա քաղաքում, եւ այն կարող էր փակվել, եթե լուծում չգտնվեր մինչեւ էմբարգոյի ուժի մեջ մտնելը։ Գործարանը եւ նրա հետ կապված գործունեության տեսակներն արտադրում են նահանգի ներքին համախառն արտադրանքի կեսը եւ ապահովում տարածաշրջանի տնտեսական գործունեության 8 տոկոսը՝ վերամշակելով Իտալիա հում նավթի ներկրման հինգերորդ մասը։

Նավթավերամշակող գործարանի ապագան արդեն սպառնալիքի տակ էր։ Էմբարգոն միայն ուժեղացրեց անհապաղ լուծում գտնելու զգացողությունը։

«Տրամադրությունն այսօր ավելի վատ է, քան երեկ,- ասել է Սիրակուզայի Filctem Cgil արհմիության գլխավոր քարտուղար Ֆիորենցո Ամատոն։- Արդյունաբերական կենտրոնում աշխատում են շատ մարդիկ, ինչը ընտանիքներին ապրելու հնարավորություն է տալիս»։ Էմբարգոյի մասին իմանալով՝ բանվորները էլ ավելի կանհանգստանան իրենց ապագայի համար։

«Դա աղետ կլինի»,- ասել է Մարկո Կանդելաջուն։ «Մենք հույս ունենք, որ նրանք լուծում կգտնեն։ Դուք չեք կարող քայքայել նահանգը։ Ընտրությունը վաղուց է կատարվել, որպեսզի տնտեսությունը հիմնվի գերազանցապես նավթավերամշակող գործարանի վրա»։

Վիլյան ասել է, որ լուծումներից մեկը նավթավերամշակող գործարանի ժամանակավոր ազգայնացումն էր, ինչը թույլատրելի է Իտալիայի Սահմանադրությամբ, բայց մեկ շաբաթ տեւած քննարկումներն արդյունքի չեն հանգեցրել։

Որպես Իտալիային պատկանող նավթավերամշակող գործարան՝ ISAB-ը կարող է ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում այլ աղբյուրներից նավթ գնելու եւ աշխատանքը շարունակելու համար, քանի դեռ երկարաժամկետ լուծումներ են փնտրվում։ «Դա կարեւոր է Սիցիլիայում զբաղվածության տեսակետից, Իտալիան բենզինով եւ դիզելային վառելիքով ապահովելու, ինչպես նաեւ Եվրոպայում մեր քաղաքական իմիջը պահպանելու համար»,- ասել է Վիլյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ