News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ օդային զորավարժություններ են իրականացրել Միջերկրական ծովի վրայով՝ Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածի իմիտացիա ստեղծելով, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զորավարժությունները «հեռահար թռիչք, օդային լիցքավորում եւ հեռավոր թիրախների ուղղությամբ հարվածներ են ներառել»։

Ավելի վաղ` այս ամսվա սկզբին, The Times of Israel-ին հայտնի էր դարձել, որ «Հրե մարտակառքեր» զորավարժությունների շրջանակներում անցկացվող  զորավարժությունները հարված են իմիտացնելու Իրանի, այդ թվում դրա միջուկային օբյեկտների ուղղությամբ:

«Հրե մարտակառքեր» զորավարժությունները, որոնց մասնակցում են Իսրայելի պաշտպանության բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումները, կենտրոնացել են Իսրայելի հյուսիսային սահմաններում ռազմական գործողությունների նախապատրաստման վրա, այդ թվում՝ Լիբանանում` «Հեզբոլլահ»-ի դեմ։

Անցյալ տարվա սկզբին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոխավին հայտարարել էր, որ զինվորականներին հանձնարարել է սկսել Իրանի վրա հարձակվելու նոր պլանների մշակումը: Սեպտեմբերին Կոխավին հայտարարել էր, որ բանակը «զգալիորեն արագացրել է» Թեհրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների նախապատրաստումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ