News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում որոշեց 3 միլիարդ դրամ ուղղել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման 3-րդ տրանշի կապալառուի պարտքերն ու պարտավորությունները մարելու համար։

Ճանապարհի այս հատվածի ֆինանսավորումը պիտի իրականացվեր Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, որտեղից, սակայն, փոխանցումներ չեն եղել։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի` կմ90+200-ից կմ117+670 հատվածում  2021թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ընթացել են մեծ տեմպերով և արդյունքում աջակողմյան հատվածը բացվել է երթևեկության համար, իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը, բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 45%-ը, ասֆալտապատման աշխատանքների 40%-ը։

Համաձայն պայմանագրի դրույթների՝ կապալառուն ներկայացրել է միջանկյալ կատարողական ակտեր, որոնց դիմաց պետք է իրականացվեն համապատասխան վճարումներ, սակայն 2021թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կապալառուի կողմից ներկայացված և հաստատված կատարողականների դիմաց վճարումներ չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով (առկա է 2,257,918.7 Եվրո պարտք վարկային և դրամաշնորհային միջոցների մասով, համաֆինանսավորման մասով հարկերի գծով պարտավորություններ առկա չեն):

Միաժամանակ, համաձայն պայմանագրի 14.8 կետի, վճարումների ուշացման դեպքում սահմանված է տույժ տարեկան 3%-ի չափով, որի չափը օրեցօր ավելանում է:

Համաձայնագրերի շրջանակներում ներկայացվել են վարկային և դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտեր, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ԵՆԲ դեռևս 2021թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս ԵՆԲ-ի կողմից հաշիվների համալրում (ֆինանսավորում) չի իրականացվել:

Ծրագրի անխափան ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է մարել առկա պարտավորությունները և սկսել շինարարական աշխատանքները: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 2022թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխումներ, որն առաջարկում ենք իրականացնել կայունացման դեպոզիտային հաշվից՝բյուջեի ազատ միջոցներից 3,000,000.0 հազար ՀՀ դրամը ուղղել ծրագրի համաֆինանսավորման մասին՝ առկա պարտքների մարման և հետագա կատարողականների դիմաց վճարումների համար, մինչև վարկային միջոցների հասանելի դառնալը: Վարկային միջոցների հասանելի դառնալուն պես, ռետրոակտիվ ֆինանսավորմամբ վարկային միջոցների հաշվին իրականացնելհատկացված միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի հյուսիսը հարավին կապող ծրագիր է՝ 556 կիլոմետր երկարությամբ։ Ծրագիրը պիտի ավարտվեր 2019-ին, բայց ճանապարհի մեծ մասը դեռ կառուցված չէ։ 2018-ի հեղափոխությունից հետո այս ծրագրում միլիարդավոր դրամների հափշտակության դեպքեր բացահայտվեցին, հարուցվեց քրեական գործ, որը ներկայում քննվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ