News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը, որը կգտնվի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այդ անցակետը կարող է գործարկվել մոտ ապագայում։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց նաեւ, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահման տանող ճանապարհին վերջերս գոյացած հերթերն առաջացել են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատարների մեծ հոսքի պատճառով։ «Բեռները, որոնք նախկինում տեղափոխվում էին Սեւ ծովով, այժմ տեղափոխվում են Լարսով։ Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ մաքսային անցակետերը եւս քրտնաջան աշխատում են՝ ավտոմեքենաների քանակ սպասարկելով, որը կրկնակի անգամ գերազանցում է դրանց թողունակությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ