News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Սերգեյ Փարաջանովի անունով է  կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկա են գտնվել Քաղխորհրդի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները:

«Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մեկը, որտեղ ապրել է ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, կոչվել է նրա անունով: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել է  մեր մայրաքաղաքում»,-ասել է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ