News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

Ուըղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն է: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:

ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:

Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:

Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանությոան զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի:

Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին:

Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին: Բարի ծառայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ