News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նրանք, ովքեր 20-25 տարի մեր գործընկերներն են եղել, պատերազմի ժամանակ խուլուհամր էին դարձել։ Այս մասին հունիսի 23-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 1,5 ամիս առաջ սկսված ներքաղաքական գործընթացները նոր խորհրդարանի ձեւավորման հետեւանքն էին, որը թույլ տվեց կառավարությանը անել հայկական շահերին չառնչվող հայտարարություններ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։

Այս որոշումը, ըստ նրա, ընդունելի էր բոլոր գործընկերների համար, նույնիսկ այն գործընկերների համար, ովքեր 44 օրվա ընթացքում, երբ ղարաբաղցի հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունք էր կիրառվում, ռազմական գործողություններում վարձկաններ էին ներգրավվում, կիրառվում էր արգելված զենք, բերանները ջուր էին առել։ «Պատճառն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունները 2018 թվականից հետո փչացրել են հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, որոնք, փաստորեն, այլեւս մեր գործընկերները չէին եւ իրենց լռությամբ պաշտպանում էին ադրբեջանական իշխանություններին, որոնց առաջնորդն ասում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպել են ընդունել Ղարաբաղի անկախությունը։ Նա պնդում էր, որ նույնիսկ իր համար լավագույն սցենարի դեպքում Լաչինն ու Քարվաճառը պետք է մնային հայկական վերահսկողության տակ»,- հավելեց Մինասյանը։

Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների ստորագրած փաստաթղթերը էապես նվազեցրել են հայկական կողմի շանսերը, սակայն դրանից հետո էլ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ մի կերպ կապված չեն այդ հայտարարությունների բովանդակության հետ։ «Մեր գերիները դեռ մնում են Ադրբեջանում, Հայաստանի ինքնիշխան տարածքները գտնվում են թշնամու օկուպացիայի տակ, Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմից հետո գերիշխող դիրքեր են գրավել Հայաստանում եւ Ղարաբաղում. այս ամենը հակասում է ստորագրված հայտարարություններին։ Ներկայիս իրողությունները նույնիսկ ավելի վատն են, քան փաստաթղթերում նկարագրված երեւույթները»,- ընդգծեց նա։

Գագիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ ողբերգությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկին ներկա իշխանություններն են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ