News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ երեկոյան Անկարայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, հայտնում է Haberler-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը»՝ նկատի ունենալով քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ «Քրդական բանվորական կուսակցությանը»:

Հայտնի է, որ ՊՆ նախարարների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը:

Լրատվամիջոցների տեղեկություններով`հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ի  եւ տարածաշրջանային պաշտպանության ոլորտում համագործակցության, անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ`հատկապես Ուկրաինայի հարցում: Թուրքիայի ՊՆ նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ բոլոր ոլորտներում շարունակվում են ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաեւ, որ կընդլայնվի ռազմական պատրաստության ոլորտում համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ