News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սանտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 25-ին կայանալիք «լուրջ բանակցությունների» մասին, հայտնում է BelTa լրատվականը:

«Վաղը, ինչպես միշտ, ես եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը լուրջ հարցերի շուրջ լուրջ բանակցություններ կվարենք։ Սակայն դա՝ վաղը, իսկ Ձեզ հետ այսօրվա մեր հանդիպումը բացարձակապես ծիսական չէ։ Մենք քննարկելու բան ունենք»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրը լրանում է Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ