News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի, այցելել է շների ապաստարան եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:

Նա, մասնավորապես, նշել է. «Կենդանիների իրավունքների պաշտպանությունը սկսվում է վաղ տարիքից։ Փոքր ժամանակ մեզ սովորեցնում են բարություն կամ անտարբերություն թույլերի հանդեպ։ Ինչ-որ մեկը հետապնդում և սպանում է կենդանիներին, իսկ ինչ-որ մեկը փորձում է օգնել նրանց:

Ցավոք, որոշ երկրներում  գոյություն չունի որեւէ օրենք  կամ չի պաշտպանում կենդանիների իրավունքները և, հետևաբար, թույլ է տալիս չարը տարածվի և անպատիժ մնա:

Շների ապաստարանները, ցավոք, պետությունից աջակցություն չունեն և պետք է ինչ-որ կերպ գոյատևեն: Այստեղ բերում են կենդանիներ տարբեր վնասվածքներով և խնդիրներով, որոնք պատճառել են մարդիկ, և այստեղի աշխատողները  անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեն շանը և երկարացնեն նրա կյանքը ու կրկին մեծացնեն   հավատը  մարդկանց  հանդեպ: Շատ կենդանիներ սպասում են իրենց նոր տիրոջը՝ հույսով, որ երկրորդ կյանք կստանան.

Մեծ գործերը  սկսվում  են փոքրերից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի ու արդեն սկսել է «քարոզարշավը» Երեւանում:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ