News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է հանրահայտ խորհրդային երգահան, ազգությամբ հայ Միքայել Թարիվերդիեւի 80 ամյակը:

Թարիվերդիեւը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, այնտեղ ավարտել է երաժշտական դպրոցը: Այնուհետեւ Մոսկվայում ընդունվել է Գնեսենկայի ինստիտուտ եւ ավարտել Արամ Խաչատրյանի դասարանը:

Թարիվերդիեւի մայրը` Սաթենիկ Հակոբովնան է (ծնունդով Թբիլիսիից), իսկ հայրը` Լեւոն Թարիվերդիեւը (ծնունդով Լեռնային Ղարաբաղից):

Միքայել Թարիվերդիեւի անունը առավել հայտնի է հանրահայտ ֆիլմերի համար գրված երաժշտություններով, օրինակ` «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Ճակատագրի հեգնանքը»: Դրա հետ մեկտեղ նա երաժշտություն է գրել 132 կինոնկարների համար: Նա նաեւ բալետների, օպերաների, գարծիքային երաժշտության հեղինակ է:

1969 թ., երբ հեռուստաէկրաններին հայտնվեց «Թագավոր-եղջերու» ֆիլմը` նրա երաժշտությամբ, նա դարձավ հանրահայտ, իսկ «Գարնան տասնյոթ ակնթարթները» (1973) եւ «Ճակատագրի հեգնանքը» (1975)  կինոնկարներից հետո նրան սկսեցին համարել լավագույն խորհրդային երգահաններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ