News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու մասին հայտարարությունը։

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից, այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը։ 

Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։

Այս սյուժեն ցուցիչ է այն պետությունների իշխող շրջանակների կողմից մնացած աշխարհի ընկալման տեսանկյունից, որոնք իրենց դասում են «ոսկե միլիարդի» շարքին։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում ընկած է այլ երկրների եւ ժողովուրդների նկատմամբ այս ամբարտավան վերաբերմունքը»,-ասվում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղակայված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում Կանադայի դիվանագիտական ​​ներկայացուցչության եւ ներուժի ընդլայնման մասին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ