News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Ռուսաստան այցելելու հրավերից Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրաժարվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բանն այն է, որ Չինաստանում քովիդային որոշ սահմանափակումներ շարունակվում են, եւ դա բացարձակապես նորմալ է, եւ դրան պետք է ըմբռնումով վերաբերվել։ Գործող հրավերներ ունեն ե՛ւ Պուտինը, որպեսզի այցելի Չինաստան, ե՛ւ Ծինփինը, որպեսզի այցելի Ռուսաստան: Եվ երբ այս սահմանափակումների բոլոր մեղմացումները թույլ տան, իհարկե, բոլոր այցելությունները կիրականացվեն»,- պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղարը։

Այսպես է նա մեկնաբանել որոշ լրատվամիջոցների հրապարակումները, թե իբր Չինաստանի առաջնորդը չի ընդունել Ռուսաստան գալու Պուտինի հրավերը՝ դա բացատրելով COVID-19 համավարակով։

Երկու երկրների ղեկավարները պարբերաբար շփվում են տարբեր ձեւաչափերով։ Այսպես, հենց անցած հունիսին նրանք հեռախոսազրույցներ են ունեցել, ինչպես նաեւ մասնակցել են BRICS-ի գագաթաժողովին, որն անցկացվել է տեսակապի միջոցով։ Փետրվարին Ռուսաստանի նախագահն այցելել է Պեկինում Օլիմպիական խաղերի բացմանը։

Ինչպես հայտնել է ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը, 2021 թվականին Պուտինն ու Սի Ծինփինը, չնայած համավարակին, չեն կորցրել կապը, ունեցել են երեք տեսազանգ եւ հեռախոսազրույցներ, ինչպես նաեւ ուղերձների փոխանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ