News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայում ԼԳԲՏ+ հավաքը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ ձերբակալել առնվազն 36 մարդու՝ այն բանից հետո, երբ իշխանություններն անվտանգության նկատառումներով արգելել են նման երթերն ամբողջ երկրում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայում հիմնադրված UniKuir ԼԳՏԲ+ ակտիվիստների խմբին:

Անցյալ շաբաթ ոստիկանությունն Անկարայում ցրել էր գեյ շքերթն ու ձերբակալել ավելի քան 300 մարդու:

Հիշեցնենք, որ նախկինում հազարավոր մարդիկ մասնակցում էին ԼԳՏԲ+ շքերթների, սակայն վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր իսլամիստական կուսակցության ղեկավարած կառավարությունն իրենց դիրքորոշումն են ցույց տալիս համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ