News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը չափազանց մեծ պահանջներ չի ներկայացնում ԳՀԾԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բարձր գնահատելով անցած շաբաթ Դոհայում բանակցությունների ընթացքում Կատարի կառավարության հյուրընկալությունը՝ նա նշել է, որ Կատարի էմիրը եւ Ալ Թանին մեծ ջանքեր են գործադրել բանակցություններն առաջ տանելու համար։

«Մենք հաստատակամ ենք լավ, ամուր եւ տեւական համաձայնության հասնելու հարցում»,- նշել է իրանցի նախարարը, ինչն, ի տարբերություն ամերիկյան որոշ լրատվամիջոցների պնդումների, նշանակում է, որ Իրանը չափազանցված պահանջներ չունի ԳՀՀԾ-ում։

«Դոհայում վերջերս կայացած բանակցություններում հիմնական հարցերից մեկը, որի վրա մենք կենտրոնացել ենք, ԱՄՆ-ի կողմից արդյունավետ երաշխիքների հարցն է այն ամենի ոլորտում, ինչը կազդի Իրանի կողմից ԳՀՀԾ-ից լիարժեք տնտեսական օգուտներ ստանալու վրա։ Ուստի մեր պահանջը չափազանցված չէ, սակայն երաշխիքներ ստանալու ճանապարհին ԱՄՆ-ը պետք է պարտավորվի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտվի 2015 թվականի համաձայնագրի բոլոր արտոնություններից։ Սա այն է, ինչ ամերիկյան կողմը դեռ չի կարողացել մեզ հավաստիացնել։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք լավ մտադրություններ ունենք, մենք տրամաբանական բանակցողներ ենք եւ լուրջ ենք տրամադրված այս ուղղությամբ»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը։

Կատարցի բարձրաստիճան դիվանագետն իր հերթին ասել է, թե «կարեւոր է, որ բոլոր կողմերն ու գործընկերները հարեւան երկրներում կառուցողական ջանքեր գործադրեն միջուկային ոլորտում առաջընթացի հասնելու եւ տարածաշրջանային երկխոսություն սկսելու համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ