News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն եւ դաշինքի գործընկերները երբեք Կիեւին Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր չեն փոխանցի, որպեսզի չսադրեն Մոսկվային, գրում է իսպանական Vanguardia թերթը։

«Արեւմուտքը լի է Ուկրաինային օգնելու վճռականությամբ... բայց ոչ այն աստիճան, որ Մոսկվայի աչքում հանդես գա որպես հակամարտության մասնակից եւ հրահրի ավելի մեծ կամ գլոբալ պատերազմ: Կան զենքեր, որոնք ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները երբեք չեն տա Կիեւի ձեռքը»,–գրում է թերթը։ Մասնավորապես, խոսքը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի մասին է։ Հրապարակման համաձայն՝ այդ ՀՕՊ համակարգերը «չեն հասնի Ուկրաինա, որպեսզի Ռուսաստանին չհրահրեն ավելի, քան անհրաժեշտ է»:

Ինչպես նշվում է, առաջին հերթին, նման համալիրների տեղակայումը պահանջում է բարձր որակավորում ունեցող անձնակազմ, եւ ներկա պայմաններում կստիպեր ամերիկյան անձնակազմ տեղակայել Ուկրաինայի տարածքում, «իսկ դա անհնար է»։ Եվ երկրորդ՝ Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր տեղակայումը «Մոսկվայի կողմից կընկալվի որպես ԱՄՆ-ի անմիջական մասնակցություն պատերազմին»։

Հրատարակությունը հավելում է, որ Կիեւը նաեւ անարդյունք Իսրայելին խնդրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային։ «Իսրայելի դիրքորոշումն այս պահին հումանիտար օգնությունների ավելացումն է, բայց ոչ հակամարտությանը միջամտելը հակաօդային պաշտպանության համակարգերի, նորագույն զենքի կամ հարվածային համակարգերի մատակարարման միջոցով»,- գրում է Vanguardia-ն։ Բացի այդ, ըստ թերթի, Ուկրաինան ստիպված չէ հույսը դնել հետախուզության հավաքման որոշակի միջոցների վրա, ինչպիսիք են Predator կամ Global Hawk անօդաչու սարքերը։ Այդ կապակցությամբ Կիեւը ստիպված կլինի շարունակել վստահել արեւմտյան հետախուզությանը։

Հրատարակության կարծիքով՝ Արեւմուտքը ստիպված է մշտապես հավասարակշռել Ուկրաինային օգնելու անհրաժեշտությունը եւ Ռուսաստանին շատ չնյարդայնացնելը, ինչը հաճախ հանգեցնում է նրան, որ զենքի մատակարարումը մեծապես հետաձգվում է կամ ընդհանրապես չի հասնում։

Ռուսաստանը նախկինում նոտա է ուղարկել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային Արեւմուտքից զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ բացասական ազդեցություն կունենա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ