News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ։ Միայն սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Անշուշտ, այս թանկացումը պայմանավորված ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։ Օրինակ՝ ներքին գործոններից մեկը այն է, որ հունվար-հունիսի ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքները։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ 11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4 տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը։

Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղ ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Այս իրավիճակում կանխատեսելի էր բանջարեղենի գների 45,8 տոկոսանոց գնաճը, իսկ մրգերի դեպքում գնաճը կազմում է 16,2 տոկոս։

Արդեն բոլորին պարզ է, Հայաստանի կենտրոնական բանկը արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավել է։ Նույնիսկ ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունը ի վիճակի չէ լուծել Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր։

Բարձր գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են իրենց եկամտի մեծ մասը ծախսել զուտ սննդամթերք ձեռք բերելու համար։ Նույնիսկ այդ պարագայում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում 80000-ով ավելացել է թերսնված մարդկանց թիվը։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ուշացած և ոչ հասցեական սոցիալական ծրագրեր չեն կարողանալու մեղմել մեր հասարակության աղքատացման գործընթացը։

ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային  կառավարություն, որը կմշակի և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ