News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են  կառավարություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետեւ կարծում ենք, որ ինքը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի:  Հուսով եմ՝ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացվեն եւ պրոցեսն առաջ կընթանա նախատեսված տրամաբանությամբ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ