News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը:

Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ