News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում հայտնված եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին ու ասորիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է կայացրել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 000 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ ապրանքների գնման, օգնության բաշխման նպատակով` յուրաքանչյուր անձի համար շուրջ 100 ԱՄՆ դոլարի հաշվարկով։

Ընդհանուր գումարի մնացորդ 30 000 ԱՄՆ դոլարն էլ կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ (ֆուջիկա) և ծածկոցներ ձեռք բերելու համար։

Բոլորիս է հայտնի, թե ինչպիսի կենցաղային ծանր պայմաններում են ապրում և գոյատևում ազգային փոքրամասնությունները ողջ Քուրդիստանի տարածքում։

Այո, մարդասիրական աջակցության կարիքը մշտապես առկա է` քանի դեռ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ»,- գրել է Բաքոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ