News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Սիլվայի գործով» նիստը  հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի կես։

Բավական ուշացումով նիստն սկսելով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ ուշացումը կապված էր այն բանի հետ, որ ինքը գտնվել է խորհրդակցական սենյակում մեկ այլ գործով։ Պարզվել է, որ նիստին ներկա չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել, թեստը հանձնվել է հուլիսի 14-ին։ Փաստաբանը դատարան է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։ Հաշվի առնելով, որ նախկին նախագահը երկու շաբաթ կարանտինի մեջ է լինելու, դատավորը պատրաստվել է հետաձգել նիստը։ Նախկին փոխվարչապետի, ներկայում՝ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-23-ը արձակուրդում է լինելու եւ խնդրել է այդ ընթացքում նիստեր չնշանակել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ինքն էլ է արձակուրդում լինելու օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ