News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է մինչեւ սեպտեմբեր մոտ 8 միլիարդ եվրո արժողությամբ ֆինանսավորման եւս մի փաթեթ նախապատրաստել Ուկրաինայի համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գերմանիայի կառավարությունում։

Փաթեթի մի մասը բաղկացած է լինելու դրամաշնորհներից, որոնք մարման կարիք չունեն, իսկ մյուս մասը՝ վարկերից։

Մայիսին G-7-ի ֆինանսական ղեկավարները պայմանավորվել են 9.5 միլիարդ դոլարի նոր օգնություն տրամադրել Ուկրաինային, հիմնականում՝ ԱՄՆ-ից: Գերմանիան մայիսյան փաթեթում 1 միլիարդ եվրո է ներդրել, որն արդեն վճարել է։

Գերմանիան եւս իր ներդրումը կունենա օգնության նոր փաթեթում, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ԵՄ մյուս երկրները, ինչպիսիք են Իտալիան եւ Ֆրանսիան, առայժմ ձեռնպահ են մնում, եւ որ Բեռլինն այս հարցով սերտ կապի մեջ է իր եվրոպացի գործընկերների եւ Եվրահանձնաժողովի հետ։

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պետական ​​բյուջեի դեֆիցիտն ամսական 5 միլիարդ դոլար է կազմում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
Ամենաշատ