News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրք-հունական լարվածությունը շարունակվում է։ Թուրքիան հերթական անգամ բացասաբար է արձագանքել այն փաստին, որ արեւմտյան մեկ այլ մեծ տերություն իր աջակցությունն է հայտնել Հունաստանին։ Այս անգամ Անկարային նյարդայնացնում է Գերմանիան, որի արտաքին գործերի նախարարը քննադատել է Անկարային՝ իր ափամերձ հատվածում գտնվող հունական կղզիների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու համար, գրում է Kathimerini-ն։  

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, որն անցած շաբաթ այցելել է Հունաստան, ապա՝ Թուրքիա, հայտարարել է, որ «միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց որոշ հարցեր՝ շատ պարզ, եւ հունական կղզիները՝ Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը եւ շատ ու շատ այլ կղզիներ հունական տարածք են, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել դա»։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն նույնիսկ մեղադրել է Գերմանիային ազնիվ միջնորդ չլինելու եւ միշտ Աթենքի կողքին լինելու մեջ։       

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ