News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունը ցույց է տվել, որ եվրոգոտու սպառողները պատրաստվում են տնտեսության կրճատմանը և բարձր գնաճին, որպեսզի հաջորդ տարի շարունակեն սնվել իրենց եկամուտներից:

Սպառողների ակնկալիքների հարցումը ցույց է տվել, որ տնային տնտեսությունները սկսում են կորցնել հավատը ԵԿԲ-ի՝ գնաճը մինչեւ 2 տոկոս նպատակակետն իջեցնելու ունակության նկատմամբ, հայտնում է Reuters-ը։

Հունիսին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հաջորդ տարվա ընթացքում միջին ակնկալվող սպառողական գները կբարձրանան 5 տոկոսով, իսկ երեք տարվա ընթացքում գնաճը 2.8 տոկոս կկազմի: Դա համեմատելի է անվանական եկամուտների 0.9 տոկոս ատաճի եւ ծախսերի 3.9 տոկոս աճի սպասումների հետ, ինչը տնային տնտեսությունների խնայողություններ կատարելու ունակության զգալի անկում է ենթադրում: Սպառողները նաեւ ակնկալում էին, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում տնտեսությունը կնվազի 1.3 տոկոսով:

Համեմատության համար՝ ԵԿԲ-ն ակնկալում է, որ 2022-ին գնաճը միջինում 6.8 տոկոս կկազմի, նախքան 2023-ին մինչեւ 3.5 տոկոս նվազելը, իսկ 2024-ին՝ 2.1 տոկոս: Նա այս տարի 3.7 տոկոս աճ է կանխատեսում, հաջորդ տարի՝ 2.8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1.6 տոկոս։

ԵԿԲ-ն անցյալ ամիս տոկոսադրույքները բարձրացրել էր 50 բազիսային կետով եւ առաջիկա ամիսներին աճ նախատսում՝ եվրոգոտում ռեկորդային բարձր գնաճի դեմ պայքարելու համար, որն անցած ամիս 8.9 տոկոսի էր հասել: 

ԵԿԲ-ն յուրաքանչյուր ամիս հարցում է անցկացնում մոտ 14000 չափահասների շրջանում՝ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից: Այդ երկրներին բաժին է ընկնում Եվրագոտու ՀՆԱ-ի 85 տոկոսը եւ բնակչության 83.8 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ