Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է Twitter-ի գնման պայմանների մասին։ Նա նշել է, որ եթե Twitter Inc. կկարողանա տրամադրել 100 էջերի ընտրության իր մեթոդը եւ հաշիվների նույնականացման եղանակը, ընկերությունը 44 միլիարդ դոլարով գնելու իր գործարքը կարող է կնքվել սկզբնական պայմաններով։
«Սակայն եթե պարզվի, որ նրանց փաստաթղթերն ըստ էության կեղծ են, ապա դա տեղի չի ունենա»,- գրել է Մասկը։
Twitter-ն ավելի վաղ հերքել էր Մասկի այն պնդումները, թե իրեն խաբեությամբ են ստիպել ստորագրել սոցցանցը գնելու գործարքը՝ հայտարարելով, որ դա «անհավանական է եւ հակասում է փաստերին»: