News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելական զինվորականները, շաբաթ օրը վերսկսելով իրենց հարվածները Գազայի ուղղությամբ, հայտարարել են, որ պատրաստ են «մեկշաբաթյա օպերացիային», քանի որ «Իսլամական ջիհադը» շարունակում է տասնյակ հրթիռներ արձակել անկլավից հարավային եւ կենտրոնական Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Axios-ը:

Սպանվել է առնվազն 15 պաղեստինցի, այդ թվում՝ 5-ամյա մի աղջիկ եւ «Իսլամական ջիհադի» ավագ անդամ, ավելի քան 120 մարդ վիրավորվել է ուրբաթ օրը, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Գազայի հատվածի ուղղությամբ, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ «Իսլամական ջիհադի» 13 անդամներ, այդ թվում՝ հրամանատար Թայսիր ալ Ջաբարին, սպանվել են, իսկ Գազայից ուրբաթ երեկոյան ավելի քան 200 հրթիռ է արձակվել:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ռան Կոչավը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Իսրայելը հրադադարի շուրջ բանակցություններ չի վարում։ Նա ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մեկշաբաթյա օպերացիայի է պատրաստվում, որն անհրաժեշտության դեպքում կարող է ավելի երկար տեւել:

Էսկալացումը սկսվել էր ուրբաթ օրը, երբ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Գազայի հատվածին՝ այս շաբաթվա սկզբին օկուպացված Արեւմտյան ափում Իսլամական ջիհադի անդամի ձերբակալության հետ կապված լարվածության ֆոնին:

Իսրայելում հայտարարել են, որ իրենք հետախուզական տեղեկատվություն ունեն այն մասին, որ «Իսլամական ջիհադը» պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա, իսկ Գազայի ուղղությամբ հարվածներն ուղղված են «իսրայելցի խաղաղ բնակիչների համար կոնկրետ սպառնալիքի վերացմանը»:

Միեւնույն ժամանակ, պաղեստինյան առաջնորդները դատապարտել են Իսրայելի հարվածները եւ մեղադրել Իսրայելին վերջին էսկալացման համար: «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ իր ագրեսիան դադարեցնելու համար»,- հայտարարել են Պաղեստինի նախագահի գրասենյակից։

«Իսլամական ջիհադը» խոստացել է վրեժ լուծել՝ ասելով, որ խմբավորման մոտ «կարմիր գծեր գոյություն չունեն»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ