News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թայվանի վարչապետ Սու Չժենչանը կարծում է, որ Չինաստանը փորձում է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Թայվանի շուրջ անցկացվող զորավարժությունների միջոցով, գրում է Bloomberg-ը`հավելելով վարչապետի պնդումն այն մասին, որ Թայբեյը չի ենթարկվի Պեկինի ճնշմանը եւ կղզու բնակիչներին վախեցնելու նրա փորձերին։

«Չինաստանն օգտագործել է ռազմական գործողությունները`տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խաթարելու համար։ Մենք երբեք չենք տրվի ճնշումներին. մենք աջակցում ենք ազատությանը եւ ժողովրդավարությանը, եւ կարծում, որ թայվանցիները հավանություն չեն տալիս Չինաստանի վախեցնող գործողություններին»,- հավելել է Սու Չժենչհանը։

Ինչպես նշել է Թայվանի վարչապետը, Չինաստանի կառավարությունը պետք է դադարեցնի «խաղազցնել ռազմական մկանները» կղզու շուրջ, քանի որ դրանից տուժում են ոչ միայն Թայբեյը, այլեւ այլ պետություններ։

«Միայն Թայվանը չէ, որ տուժում է։ Նույնիսկ հարեւան երկրները բարձրաձայն բողոքեցին, իսկ ազատասեր ու ժողովրդավարական երկրները, ինչպիսին ԱՄՆ-ն է, խստորեն դատապարտեցին դա»,- շեշտել է Սու Չժենչանգը։

Փաստացի անկախ պետություն հանդիսացող Թայվանի շուրջ առկա իրավիճակը սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից հետո։ Քաղաքական գործիչն այցելել է վիճելի տարածք համարվող կղզի՝ չնայած ՉԺՀ-ի բողոքներին, որոնք առաջացրել են չինական կողմի ծայրահեղ բացասական արձագանքը։ Փելոսիի այցին ի պատասխան՝ Չինաստանը`Թայվանի շրջակայքում լայնածավալ զորավարժություններ ու կղզու վրա տնտեսական ճնշում գործադրելու արշավ է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ