News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գազի գների կտրուկ աճի պատճառով գերմանական միլիոնավոր տնային տնտեսություններ չեն կարողանա փակել ջեռուցման ծախսերը։ Այսպիսի կարծիք է հայտնել Բնակարանների վարձակալման օժանդակության նպաստների գերմանական միության (Deutscher Mieterbund) ղեկավար Լուկաս Զիբենկոտենը, տեղեկացրել է DW-ն։

Փորձագետի խոսքով՝ ամենից շատ կտուժեն նրանք, որոնց եկամուտները մի փոքր են գերազանցում պետական նպաստների սահմանված շեմը։ «Խոսքը միլիոնավորների մասին է»,- նախազգուշացրել է Զիբենկոտենը։

Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է բարեփոխել բնակվճարների նպաստների համակարգը։ «Անհրաժեշտ է էապես բարձրացնել եկամուտների շեմը նրանց համար, ովքեր կարող են բնակարանային նպաստների հավակնել»,- ասել է նա։ Նման վճարներ կարող են ստանալ նրանք, որոնց զուտ ամսական եկամուտը չի գերազանցում 5 000 եվրոն՝ ընտանիքի համար։ Բնակվարձի նպաստի աճը կարելի կլիներ ներառել բնակարանի արդիականացման վճարներում՝ հաշվի առնելով էներգաարդյունավետությունը, ավելացրել է Զիբենտոկենը։

Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր բնակվարձի նպաստների վճարման համակարգի բարեփոխման անհրաժետության մասին՝ Գերմանիայի բնակիչների ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով։

ՌԴ-ից գազի մատակարարումների նվազման ֆոնին ԵՄ-ի երկրները պետք է ինքնակամ վերջին հինգ տարիների ընդհանուր սպառման համեմատ 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը օգոստոսից մինչեւ հաջորդ տարվա մարտ ժամանակաշրջանում։ Էներգետիկ շուկայում լարված իրավիճակի պատճառով Քրիստոնեա-դեմոկրատների միություն  եւ Քրիստոնեա-սոցիալիստների միություն կուսակցությունները կողմ են, որպեսզի շարունակվի Գերմանիայում երեք ատոմային ռեակտորների գործունեությունը դեկտեմբերի 31-ից հետո։ Նրանք կարծում են, որ ատոմակայանները պետք է առավելագույն չափով երկար աշխատեն, եւ որ ավելի լավ է՝ նոր առանցքներ ստեղծվեն, որպեսզի ապահովվի ատոմակայանների աշխատանքը մինչեւ 2024թ.։ 

Բայց Գերմանիայի կառավարող կոալիցիայում սա վեճերի առիթ է տվել։ Քննադատները նաեւ նշել են, որ ատոմակայանները ծածկում են միայն Գերմանիայի էլեկտրաէներգիայի պահանջմունքի վեց տոկոսը։ Նախաձեռնության հակառակորդները նաեւ նշել են, որ գերմանական ռեակտորների գործունեության երկարացումը կհանգեցնի ռադիոակտիվ աղբի ծավալների ավելացման։ Բացի այդ, Գերմանիայում ատոմային էներգիայից հրաժարվելու որոշումների պատճառով այժմ արդեն դրանց անվտանգությունն այնքան էլ մանրակրկիտ չի ստուգվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ