News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Կոկորդիլոսների լիակատար անհետացումը կարող է լայնածավալ էկոլոգիական աղետի պատճառ դառնալ։ Նման եզրակացության են հանգել արտասահմանցի գիտնականները, ում հետազոտության արդյունքները հրապարակվել են The Functional Ecology ամսագրում։

Այսօր աշխարհի կոկորդիլոսների կեսից ավելին անհետացման վտանգի տակ է։ Կենդանիները տուժում են իրենց բնակավայրերի կորստի, ինչպես նաեւ բազմաթիվ մարդածին գործոնների պատճառով. դա, մասնավորապես, որսագողությունն եւ ջրամբարներում ձկնորսության ավելացումն է: Կոկորդիլոսների անհետացումը կհանգեցնի էկոհամակարգերի ամբողջականության խախտման, որոնց պատկանում են այդ կենդանիները։

Օրինակ, ալիգատորները զանգվածաբար փոսեր են փորում, որոնք այնուհետեւ որպես ապաստարաններ են օգտագործվում այլ տեսակների ներկայացուցիչների կողմից: Ֆիլիպինյան կոկորդիլոսները զսպող են գյուղատնտեսական որոշ վնասատուների համար: Եվ այսպես շարունակ՝ կոկորդիլոսները սերտորեն ինտեգրված են էկոհամակարգերին, ուստի այդ կենդանիների անհետացումը կարող է իսկական էկոլոգիական աղետի վերածվել: Նոր հետազոտությունը մատնանշում է կոկորդիլոսների պահպանման կարեւորությունը, սակայն այս հարցում կարեւոր են ոչ միայն գիտնականների ջանքերը, այլեւ անհետացող տեսակների փրկությանն ուղղված վարչական կարգավորման միջոցառումները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ