News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Գերմանիան կառաջարկի 10 միլիարդ եվրոյի հարկային արտոնություններ՝ աճող ինֆլյացիայի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդները, հաղորդում է AFP-ը։

Փաթեթը կբարձրացնի բազային հարկերից ազատումը, ինչպես նաեւ այն մակարդակը, որից կկիրառվի եկամտահարկի բարձրագույն դրույքաչափը՝ 42 տոկոս: Ընտանիքները նաեւ ավելի բարձր հարկային արտոնություններ կստանան խնամյալ երեխաների համար:

Հուլիսին Գերմանիայում ինֆլյացիան հասել է 7,5 տոկոսի՝ հիմնականում պայմանավորված էներգակիրների բարձր գներով: Լինդներն ասել է, որ պլանը հիմնականում ուղղված է այն աշխատակիցների խնդրին, որոնք  բախվում են բարձր հարկային բեռի: Արդյունքում շահույթն ըստ էության փոխհատուցվում է ավելի բարձր հարկերով: «Սառը պրոգրեսիա» կոչվող երեւույթը նույնպես հակված է ավելի մեծ հարված հասցնել ցածր եկամուտներին: Լինդներն ասել է, որ 48 միլիոն գերմանացիներ 2023 թվականի հունվարից ավելի բարձր հարկեր կունենան, եթե չառաջարկվեն մեղմացումներ:

Գերմանիան  հատկապես խոցելի է դարձել համավարակի հետեւանքով։ Այժմ գերմանացիներին սպասվում է նաեւ էլեկտրաէներգիայի վարձի կրկնապատկում։ Էլեկտրաէներգիայի պակասը ոչ միայն նվազեցնում է սպառողների գնողունակությունը, այլեւ տուժում է գերմանական արդյունաբերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ