News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ Սպիտակ տանն առանձին հանդիպում է ունեցել մի խումբ պատմաբանների հետ, որոնք նրան նախազգուշացրել են ժողովրդավարությանը սպառնացող պահմանվող սպառնալիքների մասին, գրում է Washington Post-ը։

Օգոստոսի 4-ի հանդիպմանը ծանոթ աղբյուրները, որը, ինչպես հաղորդվում է, տեւել է գրեթե երկու ժամ, հայտնել են պարբերականին, որ փորձագետներն այս պահը ժամանակակից պատմության ամենավտանգավորներից պահերից մեկն են անվանել ժողովրդավարության համար։

Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Փրինսթոնի համալսարանի պատմության պրոֆեսոր Շոն Ուիլենցը, Վիրջինիայի համալսարանի պատմաբան Ալիդա Բլեքը, լրագրող Էնն Էփլբաումը եւ նախագահի պատմաբան Մայքլ Բեշլոսը:

Post-ի տվյալներով՝ փոքր խումբը գրեթե բացառապես քննարկել է տոտալիտարիզմն ամբողջ աշխարհում եւ ամերիկյան ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ։

Պարբերականը հայտնել է, որ գիտնականները ներկայիս վիճակը համեմատել են Քաղաքացիական պատերազմին նախորդած ժամանակաշրջանի, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ընկած ժամանակաշրջանի հետ, երբ առաջացան ֆաշիստական ​​շարժումները՝ մասնավորապես նշելով Աբրահամ Լինքոլնի ընտրությունները 1860 թ. եւ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի՝ նախագահի պաշտոնում ընտրությունը 1940 թ.

Ոմանք հրապարակավ խոսել են ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին։ 

Վերջին տարիներին պատմաբանները հրապարակայնորեն ահազանգում են ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին, հատկապես՝ 2021 թ. հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհից հետո։ Պատմաբան Ռութ Բեն-Գիաթը հունիսին Insider-ին ասել էր, որ Կապիտոլիումի վրա հարձակումը, որը նա հեղաշրջման փորձ է անվանել, շարունակում է վտանգ ներկայացնել ամերիկյան ժողովրդավարությանը: Մեկ այլ պատմաբան՝ Քեն Հյուզը, ով փորձագետ է Ուոթերգեյթի մասով, կարծում է, որ ժողովրդավարությունը «վտանգավոր» վիճակում է, քանի որ համակարգերը, որոնք սովորաբար պաշտպանում էին նախագահի կողմից իշխանության չարաշահումից, այլեւս չեն գործում:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ