News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։

NEWS.am-ը ՍԱՏՄ-ից տեղեկանում է, որ որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մանավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքը:

Ըստ այդմ՝ «Չանախ» տեսակի պանրի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և «Լոռի» տեսակի պանրի (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետն ընդունել է ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մեջ ներգրավված «Ցե-Կվադրատ» ընկերության պատվիրակությանը
Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային…
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է…
Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ. Սուրեն Պարսյան
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել...
Քաղաքաշինության կոմիտեում տեղական արտադրողի հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը
Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը...
Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից. Քերոբյան
Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան...
Եթե կոնյակի գործարանի պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել. Քերոբյանը՝ խաղողագործներին
Հիմա խաղողագործների մեջ կան շատերը, որ ունեն շատ փոքր այգիներ եւ փորձում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել փոքր այգու միջոցով...
Ամենաշատ