News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան կարող է կանխել էներգակիրների պակասը՝ կյանքի կոչելով Եվրամիության ծրագիրը՝ այս ձմռանը 15 տոկոսով կրճատելով գազի սպառումը։ Այս մասին SonntagsBlick թերթին ասել է էներգետիկայի նախարար Սիմոնետա Սոմարուգան։

 «Իրավիճակը լուրջ է», - նշել է Սոմարուգան՝ հավելելով, որ, այս ձմռանը հոսանքազրկվելու դեպքում մոմեր օգտագործելու Շվեյցարիայի Էլեկտրաէներգիայի հանձնաժողովի կոչը՝ «զարթուցիչ էր բոլորի համար»:

Հունիսի վերջին Շվեյցարիայի կառավարությունը նախանշել էր այս ձմռանը բնական գազի հնարավոր պակասուրդը լուծելու ծրագրերը եւ ասել, որ կարող է դիմել ռացիոնալացման, եթե այլ միջոցները բավարար չլինեն:

Ծով ելք չունեցող Շվեյցարիան գազ է ստանում ԵՄ հարեւան պետությունների միջոցով՝ լրացնելով ընդհանուր էներգիայի սպառման մոտ 15 տոկոսը։ Կառավարության տվյալներով՝ գազի մոտ 42 տոկոսն օգտագործվում է բնակելի շենքերի ջեռուցման համար, իսկ մնացածը՝ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլորտներում։

Հարցին, արդյոք Շվեյցարիան պետք է կատարի ԵՄ համաձայնագիրը, որը միության անդամ բոլոր պետություններից պահանջում է այս ձմռանը կամավոր կրճատել գազի սպառումը 15 տոկոսով, Սոմարուգան պատասխանել է., որ դա, իհարկե, իմաստ ունի`նշելով, որ այդ որոշումը կկայացնի Դաշնային խորհուրդը:

Նա ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը քարոզարշավ կսկսի այս ուղղությամբ եւ կպնդի, որ հանրային շենքերում ջեռուցումն անջատվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ