News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսության վերականգնման իմպուլսը հուլիսին դանդաղել է, սակայն շարունակում է ճկուն մնալ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրության բյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Լինգհուեյին։

Նրա խոսքով՝ տնտեսությունը կշարունակի վերականգնվել, իսկ աշխատաշուկայում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն կմնա, թեեւ ճնշումը դրա վրա պահպանվում է։

Չնայած որոշ ամիսներին սպառողական գների կտրուկ աճին՝ Ֆուն ակնկալում է, որ այս տարի գնաճը ընդունելի մակարդակի վրա կմնա։
Ավելի վաղ հրապարակված տվյալները հուլիսին անսպասելիորեն Չինաստանի տնտեսության տեմպերի դանդաղում էին ցույց տալիս, ընդ որում, արդյունաբերական արտադրության եւ մանրածախ առեւտրի ակտիվության ցուցանիշները սպասվածից շատ ավելի ցածր էին։ Դա խոսում է տնտեսական վերականգնման անկայունության մասին, մինչդեռ Պեկինը COVID-ի նկատմամբ իր զրոյական հանդուրժողականության քաղաքականության մեղմացման նշաններ ցույց չի տալիս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ