News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանցի դատավորը կարգադրել է առանց մեղադրանք ներկայացնելու ազատ արձակել մի տղամարդու, որն անցյալ շաբաթ պատանդներ էր վերցրել Բեյրութի բանկում՝ փորձելով ստանալ 2019 թվականին երկրի ֆինանսական փլուզումից հետո սառեցված իր խնայողությունները, հայտնում է Reuters-ը:

42-ամյա Բասամ ալ-Շեյխ Հուսեյնն անցյալ հինգշաբթի մտել է Լիբանանի Դաշնային բանկի մասնաճյուղ եւ պատանդ վերցրել աշխատակիցներին։ Նա համաձայնել է նրանց բաց թողնել եւ հանձնվել այն բանից հետո, երբ բանկը խոստացել է նրան 35 000 դոլար վճարել իր ավելի քան 200 000 դոլար ընդհանուր ավանդից:

Հուսեյնը կալանավորվել է բոլոր վեց պատանդներին ազատ արձակելուց հետո, սակայն այսօր ազատ է արձակվել առանց նրա դեմ որեւէ մեղադրանք ներկայացնելու, Reuters-ին ասել է նրա եղբայր Ատեֆը:

«Այժմ նա ընտանիքի հետ է։ Նրան ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, եւ նա ազատ մարդ է»,- ասել է Ատեֆ Հուսեյնը:

Հուսեյնի շահերը ներկայացնող փաստաբան Ֆուադ Դեբսը ասում է, որ բանկը մեղադրանքներ է ներկայացրել ուրբաթ օրը եւ հետ է կանչել դրանք երեքշաբթի օրը: Դեբսն ասել է, որ դեռեւս հնարավոր է, որ դատախազությունը ավելի թեթեւ մեղադրանք առաջադրի:

Պատանդ վերցնելու ժամանակ ամբոխը հավաքվել է բանկի մոտ՝ աջակցելու Հուսեյնին՝ վանկարկելով «Կորչի՛ բանկերի իշխանությունը»։

Այդ ժամանակվանից շատերը երկրում նրան գովաբանել են որպես հերոսի, որը դեմ է եղել կապիտալի ոչ ֆորմալ հսկողությանը, որը չի ձեւակերպվել օրենքով եւ բանկերին տվել է լայն հնարավորություն՝ որոշելու, թե ով ունի հասանելիություն փողերին եւ որքան կարող են նրանք ստանալ:

Լիբանանյան բանկերը սահմանափակել են արտարժույթի դուրսբերումը ավանդատուների մեծ մասի համար 2019 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, որի հետեւանքով տասը հոգուց ութն աղքատ է մնացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ