News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո աշխատանքի ժամանակ ուղղաթիռի կարիք չի եղել։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

Նա պարզաբանեց, որ ԱԻՆ-ը, անհրաժեշտության դեպքում, անվճար օգտագործում է ՊՆ ուղղաթիռները։

«Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա ՊՆ մեկ ուղղաթիռ արդեն վերասարքավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար։ Եվս մեկի վրա համապատասխան աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց Եմիշյանը։

Նրա խոսքով, բոլոր զարգացած երկրներում մի քանի գերատեսչություններ ունեն ընդհանուր օգտագործման տեխնիկա։

«Սա թույլ է տալիս խուսափել մեծ ծախսերից, քանի որ խոսքը շահագործման ընթացքում սպասարկման լուրջ ծախսերի մասին է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ավիացիայի հարցերով Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հաջորդ օրը Փաշինյանին մեղադրել էր «հանցավոր անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»։

«2019 թվականի հունիսին ես գտա Հայաստանի համար լավագույն ուղղաթիռը, որը կարող էր օգտակար լինել հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների համար եւ մեկ միավորի համար ընդամենը 300 000 դոլարով։ Փաշինյանն ասաց, որ ուղղաթիռները հին են, ուկրաինական, եւ դրանց ձեռքբերումն աննպատակահարմար է»,- այն ժամանակ գրել էր Ճաղարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ