News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լաոսի Հինամնոր նահանգից իր անունն ստացած թայֆունը Խաղաղ օվկիանոսով շարժվում է դեպի Ճապոնիա։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի Գլխավոր օդերեւութաբանական վարչությանը։

Ճապոնիայում թայֆունը ստացել է 11-րդ հերթական համարը։ Տեղեկացվել է, որ թայֆունի շարժման արագությունը ժամում 30 կիլոմետր է։ Օգոստոսի 31-ին այն կարող է հասնել հարավային Կյուսյու կղզի։ Օգոստոսի 29-ի երեկոյան թայֆունը կարող է մոտենալ Օգասավարա արշիպելագին։

Այժմ ճնշումը թայֆունի կենտրոնում կազմում է 985 հեկտոպասկալ, արագությունը կենտրոնում վայրկյանում 30 մետր է, երբեմն հասնում է վայրկյանում 40 մետրի։

Մասնագետների գնահատմամբ՝ թայֆունը կազդի երկրի հարավ-արեւմուտքից մինչեւ հյուսիս-արեւմուտք բավական ընդարձակ տարածքի վրա։ Ճապոնիայում սպասվում են հորդառատ անձրեւներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ