News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ դասակարգային հակասություն կա, եւ այդ հակասությունը մեզ վրա բացասաբար կանդրադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Ռուսաստանն ակնհայտորեն չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Այս անվստահության հետեւանքով մեր երկրի վրա ճնշում է գործադրվում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական նշանակության։ Խնդիրները պետք է կարգավորվեն Հայաստանի ներսում, սա ներքաղաքական հարց է։ Միայն Հայաստանում իշխանափոխության դեպքում կարող ենք խուսափել անվտանգությանը սպառնացող վտանգներից ու աղետից»,- նշեց պատգամավորը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը կռվախնձոր է դարձել միջազգային խաղացողների համար, հայտնվել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։

«Արեւմուտքին անհրաժեշտ է ցանկացած ձեւով Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծում, որպեսզի վերջ դրվի Ռուսաստանի ռազմական ներկայությանը Ղարաբաղում եւ Հայաստանում։ Իսկ Մոսկվան, ընդհակառակը, շահագրգռված է, որ Ղարաբաղի հարցը առկախ մնա, որպեսզի նրա ներկայությունը Ղարաբաղում արդարացված ու հիմնավորված լինի։ Արեւմուտքն ու Ռուսաստանը կողմ են սահմանազատմանը եւ սահմանագծմանը, հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց ամեն մեկն այս ամենը տեսնում է իր մոդելում եւ իր ծրագրերի շրջանակներում։

Ֆորմալ առումով իշխանությունները նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեմ են արտահայտվում, բայց պետք է իմունիտետ ունենան ու պաշտպանեն սեփական շահերը։ Երբ դա տեղի չի ունենում, ապա աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն առաջ են տանում իրենց շահերը»,- ընդգծեց Թեւանյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ