News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Աբեդին Խորամը նահանգի տնտեսական եւ առեւտրային պատվիրակության այցը Հայաստան համարում է հարեւանների հետ կապերն ընդլայնելու Իրանի մտադրությունների լրջության վկայություն, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ օրը Երեւանում Իրան-Հայաստան առեւտրային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Խորամն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը հարեւան երկրներում համարում է իր սեփականը։

«Տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը համապատասխան՝ այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը մեծ նշանակություն ունի Իրանի համար... Իրանը եւ Հայաստանը գտնվում են լավ ռազմավարական վիճակում՝ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների առումով»,- ասել է նա։

Նահանգապետն ընդգծել է նաեւ երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։

«Երկու կողմերի ամուր կամքը դրսեւորվում է հարաբերությունների զարգացման ճանապարհին խոչընդոտները վերացնելով, եւ ես հույս ունեմ, որ այս ուղեւորությունից հետո, անկախ ձեւականություններից, մենք կկարողանանք տեսնել երկու կառավարությունների եւ երկու ժողովուրդների կամքի նյութականացումը»,- ասել է Խորամը։

Նա նաեւ նշել է, որ «Արեւելյան Ադրբեջանը եւ Սյունիքի մարզը կարող են կարեւոր դեր խաղալ երկու երկրների միջեւ տնտեսական փոխանակումների ընդլայնման գործում»։

«Արեւելյան Ադրբեջանի հարմար ենթակառուցվածքը, ներառյալ «Արաս» ազատ գոտին Հայաստանի հետ ընդհանուր սահմանին եւ 50 սահմանամերձ քաղաքների եւ արդյունաբերական գոտիների առկայությունը կարող են բարձրացնել երկու երկրների միջեւ առեւտրի մակարդակը։ Մեր մասնավոր հատվածը վճռական է՝ զարգացնելու հարաբերությունները հարեւան երկրների հետ, եւ մենք հույս ունենք, որ հայկական մասնավոր հատվածը նույնպես կօգտվի այդ հնարավորությունից՝ համագոծակցության եւ համատեղ ներդրումների համար»,- նշել է նա։

Խորամն ավելացրել է, որ համատեղ սահմանամերձ շուկաների եւ արդյունաբերական քաղաքների ստեղծումը երկու երկրների ընդհանուր սահմանին կարող է դառնալ այս ուղեւորության ձեռքբերումներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ