News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  հերթական նիստը, որի օրակարգում 4 նախագիծ էր:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  ««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Առաջարկվում է տարեկան հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Նախագծի ընդունման դեպքում հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն հանրային միջոցներից 10 միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից 3 միլիոն և ավելի ֆինանսավորվելու դեպքում:

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքների նախագծերի փաթեթով  առաջարկվում է դատական գործին մասնակցող անձանց ծանուցել նաև Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Սահմանված գործողությունները կատարելուց հետո   15-րդ օրն անձը կհամարվի ծանուցված:

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվող հավելումներին վերաբերող դրույթները:

Նախագծի ընդունման դեպքում կվերանա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների միջև առկա հակասությունները:

 «Քաղաքացիական ծառայության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Արմեն Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակել քաղաքացիական ծառայության խորհրդի, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքէջերում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության խորհրդի կայքէջում  և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Պատգամավորներն առաջարկել է նաև այլընտրանքային լրատվամիջոցներով ապահովել քաղաքացիների իրազեկումը: Առաջարկն ընդունվել է։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բոլոր նախագծերին: Դրանք պատգամավորների քննարկմանը կներկայացվեն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ