News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։

Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես  այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում…
Եկեղեցին ԿԳՄՍ–ից  ակնկալում է, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր...
Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան
Այդպիսիների մասին․ դեռ Ա դարում մեր հայրապետներից Պողիկարպոսին մոտենում է աղանդավոր, այդ բեմերից հպարտացող, այդ ժամանակվա ամենահայտնի...
Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ…
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Գարեգին Բ-ն նոր նշանակումեր է արել
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ