News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։

NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։

Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերի 13-ին վիրավորում ստացած զինծառայողներն աջակցություն ստանալու համար կարող են առցանց դիմում ներկայացնել
Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին…
Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան
Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական...
Ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ. Սեյրան Օհանյան
Այն, որ Հայաստանի վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության...
Այնպես չէ, որ մեզ, որպես ընդդիմություն, ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս. Սեյրան Օհանյան
Ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին…
Հնդկաստանն ավելի զգայուն է դառնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նկրտումների հարցում. Արմեն Բայբուրդյան
Հնդկաստանն ավելի զգայուն է դառնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների հարցում...
Ամենաշատ