News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի նոսր բնակեցված հարավ-արեւելյան շրջաններում. ռելսերից դուրս են եկել գնացքների վագոնները եւ փլուզումներ են տեղի ունեցել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով օդերեւութաբանական ծառայությանը:

Երկրաշարժի եպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրաշարժի հետեւանքով փլվել է շենք, որում  4 մարդ է եղել, իսկ գնացքը դուրս է եկել ռելսերից. 20 ուղեւորները տարհանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել:

Օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է ամբողջ Թայվանում: Մայրաքաղաք Թայբեյում շենքերը կարճ ժամանակով ցնցվել։

Թայվանը գտնվում է երկու տեկտոնական թիթեղների հանգույցի մոտ եւ հակված է երկրաշարժների։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Թայվանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ, իսկ 1999 թվականին 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել էր ավելի քան 2000 մարդու կյանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինդոնեզիայում մայրաքաղաք տանող ճանապարհը կրկնակի երկրաշարժի պատճառով փակվել է
Սողանքի պատճառով  ժամանակավորապես դադարեցվել են 30 բնակիչների որոնումները, որոնք ենթադրաբար մնացել են փլվածքների տակ․․․
Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 50-ի
«Մենք ունենք 50 վիրավոր, 33-ը դուրս է գրվել հիվանդանոցից»,-ասել է նա․․․
Երկրաշարժ Թուրքիայում, Մարմարա ծովի շրջանում. տուժել է 30-ից ավելի մարդ
Երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի ժամանակով ժամը 04.08-ին...
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի
Նշվում է, որ ավելի քան 100 մարդ այս պահին անհետ կորած է համարվում․․․
Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով մոտ 20 մարդ է զոհվել․  AFP
Գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են Արեւմտյան Ճավա նահանգի Չինաջուր շրջանի բնակիչները․․․
Վրաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ախալցխա քաղաքում...
Ամենաշատ