News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից որեւէ ակնկալիք չկար։ Թեեւ նրա այցը կարեւոր է, քանի որ ամեն օր չէ, որ ԱՄՆ-ից նման բարձրաստիճան պաշտոնյա է գալիս Հայաստան, բայց դա նույնպես չի կարելի գերագնահատել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նա շատ հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, եւ այդ դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա»,- կարծում է փորձագետը։

Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հետ առճակատման, սահմանին բախումների հետ կապված փոփոխություններ չեն կարող լինել։ Իսկանդարյանը նշեց, որ Փելոսիի այցը վաղուց էր նախատեսված, եւ այն համընկավ սահմանին բախումների հետ։

«Սա կարող է ինչ-որ կերպ ազդել, կարող է կանգնեցնել որոշ միտումներ, արգելակել, բայց ոչ բացառել: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ից սպառազինության զանգվածային մատակարարումներ պետք է սպասել։ Դա լուրջ չէ։ Միանգամայն հնարավոր է պատկերացնել զրահաբաճկոնների կամ գիշերային տեսանելիության սարքերի մատակարարումներ, սակայն շրջել այն հանգամանքը, երբ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից գնում է իր զենքի ավելի քան 95 տոկոսը, ֆանտազիայի ոլորտից է։ Ավելին, Փելոսին այս ամենի հետ կապ ունենալ չի կարող, քանի որ նա դրանով չի զբաղվում»,- հավելեց Իսկանդարյանը։

Փորձագետը պաշտպանության նախարարի հետ Փելոսիի հանդիպման իմաստը բացատրեց նրանով, որ Հայաստանն այժմ կանգնած է անվտանգության խնդրի առաջ՝ հիշեցնելով, որ վերջերս Սուրեն Պապիկյանն այցելել էր ԱՄՆ եւ այնտեղ քաղաքական հանդիպումներ էր ունեցել։

«Հայաստան ժամանելը նշանավորվեց համապատասխան հայտարարություններով։ Նախ, այսպիսով, արտահայտվեց բարոյական դիրքորոշում։ Նա հայտնի է նման քայլեր անելու իր կարողությամբ եւ հնարավորությամբ: Ինչ արժեր միայն նրա վերջին այցը Թայվան, չնայած Չինաստանի հակազդեցությանը:

Նրա այցի մեջ կա նաեւ ներքաղաքական բաղադրիչ։ ԱՄՆ-ում շուտով ընտրություններ են տեղի ունենալու, եւ այս երկրի հայազգի քաղաքացիները շատ հաճախ քվեարկում են համախմբված՝ կախված այս կամ այն ուժի վերաբերմունքից այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ։ Մյուս կողմից, չի կարելի ասել, որ հայ ընտրողները կարող են շրջել ԱՄՆ ընտրությունները»,- եզրափակեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ